‹‹Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա›› ՀԿ-ն 2021թ. ապրիլի 11-ին Երևանի ‹‹ԴԻՆԱՄՈ ՄՀԿ›› մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի բաց առաջնություն՝ նվիրված
44-օրյա պատերազմում արիաբար զոհված հերոս զինվորների հիշատակին:
Մրցումներին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերի, Արցախի և պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ստացած Աբովյանի երիտասարդները:
Առաջնության միակ հովանավորն է՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը:
Եթե կան վիրավորված զինվորներ և կցանկանան մասնակցել առաջնությանը կարող են զանգել ‹‹Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա››՝ 094 62 52 89 և 094 600 794 հեռախոսահամարներով:
Խաղերի մեկնարկային ժամն է 11:00: