Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով Աբովյանի համայնքապետարանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմի համալրմանը:
- Խորհրդի կազմում ընդգրկվում են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև երկու հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
- Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16-30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ.
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցութային կարգով: