Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 2021 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ «ԱՄ-ԷՍԿԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի 2/1/2 հասցեում գործող բանեցված անվադողերի վերամշակման գործարանի նախատեսվող վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկման վերաբերյալ (4-րդ փուլ): Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: