«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն թվականի հունվարի 27-ին ժամը 12։00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքապետարանում (հասցե՝ք.Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք ...) տեղի կունենան «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող «Կոտայք մայր ջրանցքի Արամուսի դյուկերի հատվածի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ):
Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում (հասցե՝ Երևան, Կիևյան 16. էլ.փոստ՝ hgsnvh@gmail.com. հեռ.` 010274306):