Հայտարարություն
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» հոգևոր-հոգեբանական անվճար աջակցություն է առաջարկում 44-օրյա պատերազմի կամ դրա հետևանքով հետպատերազմական սթրես ու հոգեկան առողջության այլ խնդիրներ ձեռք բերած մեր հայրենակիցներին։
Ներկա փուլում անվճար հոգևոր-հոգեբանական աջակցություն է տրամադրվում Աշտարակ, Ապարան, Թալին, Իջևան, Բերդ, Դիլիջան և Աբովյան քաղաքներում՝ առաջնահերթության կարգով ստորև նշված թիրախային խմբերին.
1) 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո զոհված հերոսների ընտանիքի անդամներ
2) Պատերազմի մասնակիցներ (այդ թվում՝ վիրավորում ստացած) և նրանց ընտանիքի անդամներ
3) 2021-22թթ զորացրված ժամկետային զինծառայողներ
4) 44-օրյա պատերազմից հետո զինված բախումների մասնակիցներ կամ տուժածներ
Առցանց կարելի է գրանցվել www.revival.am/help կայքում։
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական ամոքմանը աջակցելու և տոկոնության ներուժ հաղորդելու համար։