Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 442
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4746
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2023 թվականի N 4746

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Ա ԹԱՂԱՄԱՍԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽՈՀԱՆՈՑԸ, ՄԱՌԱՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԾԱԾԿԵՐԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոհանոցը, մառանը, ավտոտնակը, ծածկերը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Էդգար Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի N Ք-7404).
1. Էդգար Վազգենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2015 թվականի մայիսի 21-ի N 21052015-07-0049 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ա թաղամասի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 800.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 30.44 քառակուսի մետր արտաքին մակերեսով խոհանոցը, 43.95 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը, 24.87 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 10.57 և 10.71 քառակուսի մետր մակերեսներով ծածկերը և 9.16 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023AL3JJS):
2. Էդգար Հովհաննիսյանը պարտավոր է ինքնակամ կառուցված խոհանոցի, մառանի, ավտոտնակի, ծածկերի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 255 224 (երկու հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր քսանչորս) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(34.79 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 74

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner