24.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում և այգիներում պարբերաբար իրականացվում են խաղահրապարակների վերակառուցման ու նորոգման աշխատանքներ: Աբովյանի քաղաքային տնտեսության կողմից բարեկարգման ծավալուն աշխատանքներ են կատարվել 3-րդ մշ. 13 շենքի դիմահայաց այգում: Տարբեր տարիքի երեխաների խաղային ու մարզական ժամանցը ապահովելու համար նորոգվել և տեղադրվել են խաղասարքեր, զուգափայտեր, նստարաններ: Վերանորոգվել է նաև ֆուտբոլի և բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտը: Այգում կատարվել են ցանկապատման և ներկման ծավալուն աշխատանքներ:
|
|
23.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԳԵՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայցեր է կատարել համայնքի գյուղական բնակավայրերում. տեղում ծանոթացել ընթացիկ տարում կատարված աշխատանքներին, բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ընթացքին:Գեղաշեն բնակավայրում համայնքի ղեկավարը հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ներհամայնքային փողոցների բարեկարգման աշխատանքների ընթացքին և ավարտված աշխատանքների որակին: Շրջայցի ընթացքում եղել են հանդիպումներ բնակիչների հետ, որոնք համայնքի ղեկավարին ներկայացրել են վերջին շրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ իրենց գոհունակությունը:Գեղաշեն գյուղում համայնքի ղեկավարը հետևել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներին, ...
Մանրամասն |
|
22.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՐԱՅԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Աբովյանի համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ, ոլորտային պատասխանատուների ակտիվ գործունեությամբ հոկտեմբերի 18-ին կայացավ Արցախյան վերջին պատերազմում՝ 2023թ. սեպտեմբերի 20-ին զոհված կապիտան Արայիկ Մաթևոսյանի հուշամրցաշարը: Օրվա ծրագիրը մեկնարկել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակային տարածքից. այստեղ են հուղարկավորել աբովյանցի երիտասարդ ու քաջարի զինվորականին: Հերոսի ընտանիքի, Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցների և մարզադպրոցի անձնակազմի մասնակցությամբ ներկաները հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել հերոսի հիշատակին, ապա հերոսի տանը ծանոթացել նրա կենսագրությանը, տարիների անբասիր ծառայությանն ու արժանի պարգևներին: Հիշարժան օրը շարունակվել է Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան ...
Մանրամասն |
|
18.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ Է ՆՈՐԱՎԱՆ ԹԱՂ. 1-ԻՆ ՓՈՂՈՑԸ
|
Աբովյան համայնքի բնակավայրերում 2024թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում շարունակվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքները: Ամբողջությամբ բարեկարգվել է Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի 1-ին փողոցը: 6մ լայնությամբ և 800մ երկարությամբ փողոցը վերակառուցվել է, կատարվել են 4800 քառ. մ մակերեսով հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ:
|
|
18.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾՈՒՄ Է POS-ՏԵՐՄԻՆԱԼՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում գործարկվում են POS-տերմինալներ, որոնց միջոցով բնակիչները կարող են կատարել անկանխիկ վճարումներ բանկային քարտերով: POS-տերմինալներով հնարավոր է վճարել անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, համայնքի մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարները:
|
|
17.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ 2/1 ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1/7 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ
|
Աբովյան քաղաքի Սևանի 2/1 և Հանրապետության 1/7 շենքերին հարակից բակային տարածքում հոկտեմբերի 4-ին տոնական մթնոլորտ էր. բացվեց թաղամասի բնակիչների կողմից երկար սպասված խաղահրապարակը, որը տոնական օրերին նվեր էր քաղաքի բնակչությանը: Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների և ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալին ու որակին, ապա բնակիչների հետ ներկա եղել թիվ 5 մանկապարտեզի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը:Աբովյան քաղաքի Սևանի և Հանրապետության փողոցների հատման տարածքում գտնվող երբեմնի անմխիթար բակային տարածքում այժմ բարեկարգված այգի է, որտեղ կառուցվել է խաղահրապարակ՝ մանկական խաղասարքերով, զուգափայտերով, նստարաններով, կառուցվել ...
Մանրամասն |
|
17.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԱՎԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1(մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 6(վեց) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքեր ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ Մ․ Մկրտչյան թաղամաս, 17-րդ փողոց թիվ 2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0349-0018), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
16.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿՈՏԱՅՔ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՆՐԱՆՑ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼ TV-Ի ԱԿՏԻՎ ՈՒ ԱՆԱՉԱՌ ԱՇԽԱՏԱՆՔԸ
|
Հայ մամուլի օրվա առիթով Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Կոտայք մարզային հեռուստաընկերության տնօրեն Սեդա Ավետիսյանին և TV-ի աշխատակիցներին: Օրվա առիթով համայնքի ղեկավարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին, կարևորել նրանց ակտիվ ու հավաստի գործունեությունը համայնքում և մեծ դերը բնակիչ-համայնք կապը լիարժեք հաստատելու հարցում:Հանդիպմանը համայնքի ղեկավարը առանձնահատուկ գնահատել է Աբովյան քաղաքի 61-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին Կոտայք TV-ի նշանակալից մասնակցությունը, որի առիթով, ինչպես նաև համայնքի կարևոր իրադարձությունները մշտապես լուսաբանելու և համագործակցության համար հանձնել է շնորհակալագիր:Իրենց հերթին ներկաները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին շնորհավորանքի ...
Մանրամասն |
|
16.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հայկական առաջին պարբերականի հրատարակման օրը՝ հոկտեմբերի 16-ը, նշվում է որպես Հայ մամուլի օր:Ժամանակի պահանջներին համընթաց ամենատարբեր բնագավառներին վերաբերող տեղեկատվությունն այսօր մեծապես ստանում ենք հեռուստատեսությամբ և համացանցով: Մեր օրերում ազատ և արագ գործող մամուլը ապահովում է ոչ միայն իրազեկվածություն, այլ նաև մեծապես ներգործում է լսարանի ըմբռնման, կարծիքի ու դիրքորոշման վրա, ուստի անաչառությունն ու արդարմտությունը պիտի լինեն զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի առանցքային սկզբունքը:Հայ մամուլի օրվա առիթով շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյան համայնքում գործունեություն ծավալող լրատվամիջոցներին ու հեռուստաընկերությանը, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |