|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2024 թվականի N 1503 |
«ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Մանվել Հակոբյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի մարտի 27-ի N Տ-585). 1. «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի մարտի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի 10/1 հասցեում հեղուկացված գազի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 29 կցվում է): 2. «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 900105201546 հաշվեհամարին վճարել 155 738 (հարյուր հիսունհինգ հազար յոթ հարյուր երեսունութ) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|