Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, ավտոտնակը, ծածկը և պարիսպը կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ իրականացված ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սուրեն Շախյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 19-ի N Ք-2000). 1. Սուրեն Սերգեյի Շախյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի N 18082023-07-0118 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 16 հասցեում գտնվող 821.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 3.2 քառակուսի մետր արտաքին և 2.1 քառակուսի մետր ներքին մակերեսներով բնակելի տունը, 21.0 քառակուսի մետր արտաքին և 17.7 քառակուսի մետր ներքին մակերեսներով ավտոտնակը, 20.7 քառակուսի մետր արտաքին և 20.1 քառակուսի մետր ներքին մակերեսներով ծածկը, 3.2 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 1 դուռը և 3 պատուհանը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023HZEUZH): 2. Սուրեն Շախյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան, ավտոտնակի, ծածկի, պարսպի և ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 132 012 (հարյուր երեսուներկու հազար տասներկու) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Շախյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |