Այսօր: Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

ԷԴՈՒԱՐԴ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԲԱԲԱՅԱՆ
Ծնվել է 1972 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանի ԽՍՀ-ում։
1974 թվականից ապրում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
1992-1993 թվականներին ծառայել է ՀՀԶՈՒ-ում։ Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել է Լաչինի միջանցքի և Քարվաճառի ազատագրման գործողություններին։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1988 թվականին ավարտել է Աբովյանի թիվ 9 միջնակարգ դպրոցը:
1989-1991 թվականներին կրթություն է ստացել «Մեքենաշինական» տեխնիկումում:
2002-2006 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի սպորտի մանկավարժության և կառավարման ֆակուլտետը` ստանալով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, ձյուդոյի մարզիչի որակավորում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1979 թվականից առ այսօր զբաղվում է սպորտով, արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների:
1996-1997 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն)։
1998-2004 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում։
2004-2018 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնում:
2017 թվականից հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական (հասարակական հիմունքներով)։

ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Աբովյան բազմաբնակավայր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում` 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, Աբովյան համայնքի ավագանու ձայների մեծամասնությամբ ընտրվել է համայնքի ղեկավար։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝(0222) 2-03-65, (060) 447-000
Էլ. փոստ՝abovyan.kotayq@mta.gov.am
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

10412

Լիազորությունների

Սկիզբ՝17/12/2021
Ավարտ՝

Կուսակցություն

Բարգավաճ Հայաստան

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner