Այսօր: Շաբաթ, 16 Հոկտեմբերի 2021թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Ալեքսան Հովհաննիսյանի լիազորած անձ Կարեն Դալլաքյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հունիսի 01-ի N Ք-2179), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 
1. Համաձայնություն տալ Ալեքսան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2015 թվականի հուլիսի 02-ի N 02072015-07-0033 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2012 թվականի դեկտեմբերի 04-ի N 04122012-07-0478 վկայական) 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ալեքսան Հովհաննիսյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.48 Կբ)
(14.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner