26.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ. ԱՅԳԻՆԵՐՈՒՄ, ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՍՐՍԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյանի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է այգիների, կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման աշխատանքներ: Համայնքային կոմունալ տնտեսությունը որակյալ քիմիական նյութերով իրականացնում է սրսկումներ՝ բուսականությունը հիվանդություններից, լվիճներից և այլ վնասատուներից պաշտպանելու նպատակով: Հանրային այգիներում և բնակելի տարածքների կանաչ գոտիներում ծառերի սրսկման աշխատանքները ընթացքի մեջ են:
|
|
26.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄԱբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով ներդրվել է պետական աջակցության ծրագիր:Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, ...
Մանրամասն |
|
23.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան համայնքի սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի՝ անմոռանալի և նշանակալից տոնի կապակցությամբ:Աշակերտական տարիների ավարտն ազդարարող Վերջին զանգը շրջանավարտների առջև բացում է նոր ու մեծ կյանքի դռները, որտեղ սպասվում են առավել պատասխանատու, պարտավորեցնող ինքնուրույն քայլեր, միաժամանակ նոր գիտելիքներ ու ոլորտներ բացահայտելու մեծ հնարավորություններ:Հարգարժա՛ն մանկավարժներ.Վերջին դասը հիշարժան ու խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն շրջանավարտների, այլև ձեզ համար. այսօր հասուն կյանք եք ճանապարհում հերթական սերնդին, որին կրթել ու դաստիարակել եք նվիրումով՝ ներդնելով մեծ սեր ու ջանքեր: Ի սրտե շնորհավորում եմ և մաղթում՝ լինեք գնահատված ձեր շնորհակալ ...
Մանրամասն |
|
23.05.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՔԱՐԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիսի բազալտի հանքավայրի 2-րդ տեղամասում կատարվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծի փոփոխման վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին ...
Մանրամասն |
|
22.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՅԻ ՄԵԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ
|
Մայիսի 17-ից 18-ին Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» նախաձեռնությունների շրջանակում բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի մեծ և սպասված ցուցահանդեսը:Սամվել Սևադայի 75-ամյակին և Աբովյանում նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկա են եղել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, հանրապետության անվանի և սիրված մտավորականներ, արվեստագետներ և Ս. Սևադայի արվեստը գնահատող մեծաթիվ քաղաքացիներ:Հյուրերը հանդես եկան Սևադային ուղղված մեծարման և շնորհավորական խոսքերով, երաժշտական կատարումներով, ապա ժամեր շարունակ շրջեցին ...
Մանրամասն |
|
22.05.25
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՆԱԿՊԱՐՏԵԶԻ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը պաշտոնատար անձանց ու ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային շրջայց են կատարել Աբովյան համայնքում, դիտարկել սուբվենցիոն ծրագրերով և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ իրականացվող աշխատանքները։ Այցի շրջանակներում տեղում հետևել են Աբովյան քաղաքում հիմնանորոգվող թիվ 10 մանկապարտեզի, Մայակովսկի և Կամարիս բնակավայրերում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին։
|
|
19.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
|
Աբովյան համայնքի հարգելի բնակիչներ. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
16.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ
|
Ս.թ. ապրիլի 22-27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են մարզիկներ Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնից:Մեր մարզիկները համառ մրցելույթների արդյունքում վերադարձել են բարձր ցուցանիշներով, մրցանակային պատվավոր տեղերով.Սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Գոռ ՇատվերյանըՍամբոյի դեռահասների Եվրոպայի առաջնությունում Գոռ Անտոնյանը և Գոռ Մուրադյանը դարձել են բրոնզե մեդալակիրներՄարտական սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ են նվաճել Համլետ Սուքիասյանը և Ավետիք Պողոսյանը:Օրերս Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը հանդիպել է սամբոյի Եվրոպայի ...
Մանրամասն |
|
15.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահամանվել է հասարակության մեջ ընտանիքների կարևոր դերը ընդգծելու և նրանց առջև ծառացած խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:Մեզ՝ հայերիս համար ընտանիքը բացարձակ արժեք է, որի լիարժեք ու առողջ զարգացումը կարևորելով, ամենօրյա աշխատանքով ներդնում ենք մեծ ջանքեր:Ամուր և բարձր արժեհամակարգով ընտանիքները կարևոր օղակ են քաղաքակիրթ հասարակության ձևավորման, համայնքների զարգացման ու պետության առաջընթացի հարցում: Այս առումով իմ անմիջական ուշադրությամբ ու հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանը մեծածավալ աշխատանքներ է կատարում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրները մեղմելու և անհրաժեշտ ծառայություններ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|