23.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան համայնքի սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի՝ անմոռանալի և նշանակալից տոնի կապակցությամբ:Աշակերտական տարիների ավարտն ազդարարող Վերջին զանգը շրջանավարտների առջև բացում է նոր ու մեծ կյանքի դռները, որտեղ սպասվում են առավել պատասխանատու, պարտավորեցնող ինքնուրույն քայլեր, միաժամանակ նոր գիտելիքներ ու ոլորտներ բացահայտելու մեծ հնարավորություններ:Հարգարժա՛ն մանկավարժներ.Վերջին դասը հիշարժան ու խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն շրջանավարտների, այլև ձեզ համար. այսօր հասուն կյանք եք ճանապարհում հերթական սերնդին, որին կրթել ու դաստիարակել եք նվիրումով՝ ներդնելով մեծ սեր ու ջանքեր: Ի սրտե շնորհավորում եմ և մաղթում՝ լինեք գնահատված ձեր շնորհակալ ...
Մանրամասն |
|
22.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՅԻ ՄԵԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ
|
Մայիսի 17-ից 18-ին Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» նախաձեռնությունների շրջանակում բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի մեծ և սպասված ցուցահանդեսը:Սամվել Սևադայի 75-ամյակին և Աբովյանում նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկա են եղել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, հանրապետության անվանի և սիրված մտավորականներ, արվեստագետներ և Ս. Սևադայի արվեստը գնահատող մեծաթիվ քաղաքացիներ:Հյուրերը հանդես եկան Սևադային ուղղված մեծարման և շնորհավորական խոսքերով, երաժշտական կատարումներով, ապա ժամեր շարունակ շրջեցին ...
Մանրամասն |
|
22.05.25
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՆԱԿՊԱՐՏԵԶԻ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը պաշտոնատար անձանց ու ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային շրջայց են կատարել Աբովյան համայնքում, դիտարկել սուբվենցիոն ծրագրերով և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ իրականացվող աշխատանքները։ Այցի շրջանակներում տեղում հետևել են Աբովյան քաղաքում հիմնանորոգվող թիվ 10 մանկապարտեզի, Մայակովսկի և Կամարիս բնակավայրերում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին։
|
|
19.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
|
Աբովյան համայնքի հարգելի բնակիչներ. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
16.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ
|
Ս.թ. ապրիլի 22-27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են մարզիկներ Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնից:Մեր մարզիկները համառ մրցելույթների արդյունքում վերադարձել են բարձր ցուցանիշներով, մրցանակային պատվավոր տեղերով.Սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Գոռ ՇատվերյանըՍամբոյի դեռահասների Եվրոպայի առաջնությունում Գոռ Անտոնյանը և Գոռ Մուրադյանը դարձել են բրոնզե մեդալակիրներՄարտական սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ են նվաճել Համլետ Սուքիասյանը և Ավետիք Պողոսյանը:Օրերս Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը հանդիպել է սամբոյի Եվրոպայի ...
Մանրամասն |
|
15.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահամանվել է հասարակության մեջ ընտանիքների կարևոր դերը ընդգծելու և նրանց առջև ծառացած խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:Մեզ՝ հայերիս համար ընտանիքը բացարձակ արժեք է, որի լիարժեք ու առողջ զարգացումը կարևորելով, ամենօրյա աշխատանքով ներդնում ենք մեծ ջանքեր:Ամուր և բարձր արժեհամակարգով ընտանիքները կարևոր օղակ են քաղաքակիրթ հասարակության ձևավորման, համայնքների զարգացման ու պետության առաջընթացի հարցում: Այս առումով իմ անմիջական ուշադրությամբ ու հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանը մեծածավալ աշխատանքներ է կատարում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրները մեղմելու և անհրաժեշտ ծառայություններ ...
Մանրամասն |
|
15.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ԹԵՄԱՏԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ, ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՎ
|
Ընտանիքի միջազգային օրվա առիթով Աբովյանի համայնքային գրադարանում և Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում անցկացվել են թեմաատիկ միջոցառումներ: Համայնքային գրադարանում աշխատակազմն ու ծնողներ համայնքից մասնակցել են հոգեբան Արմինե Գրեյանի սեմինարին: «Ընտանիքը՝ վստահության և հոգատարության միջավայր» խորագրի շրջանակներում հյուրը ներկայացրել է ընտանիքում առողջ շփման, ծնող-երեխա փոխհարաբերությունների, սթրեսի հաղթահարման և ընտանեկան միջավայրի կայունացման մեթոդների մասին: Ընտանիքի միջազգային օրվա առիթով Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում սաների և նրանց ծնողների ներգավվածությամբ մասնագետները կազմակերպել էին մշակութային և կրթադաստիարակչական բնույթի ծրագրերով հագեցած միջոցառում:
|
|
14.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է 5-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՈՒՄ, ՀԱՆԴԻՊԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ ԹԱՂԱՄԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
|
Աբովյան համայնքի բնակելի թաղամասերում աշխատանքային շրջայցերն ու քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվում են: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս քաղաքի 5-րդ միկրոշրջանում էր, որտեղ ներկաների հետ քննարկվել են քաղաքում առկա խնդիրներն ու նկատելի դրական փոփոխությունները. առանձնահատուկ խոսվել է համայնքի մաքրության, աղբահանության աշխատանքների բարելավման մասին: Ոլորտային պատասխանատուների և բնակիչների հետ համայնքի ղեկավարը շրջել և տեղում ծանոթացել է նաև բարձրաձայնված խնդիրներին: Թաղամասում բնակիչների խոսքով առաջնահերթություն է ճանապարհների բարեկարգման, ասֆալտապատման հարցը: Համայնքի ղեկավարի հանձնարարականով համապատասխան բաժինների կողմից կուսումնասիրվեն խնդիրները՝ հետագա աշխատանքներում ներառելու նպատակով:
|
|
14.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԵՎ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների և կարգավիճակի վերաբերյալ իրավական իրազեկման արշավ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում կազմակերպության իրավաբանական թիմը նախատեսում է իրականացնել իրավական իրազեկում Աբովյան համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 արցախցիների համար: Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում մայիսի 16-ին, ժամը 11:00-ին: Մանրամասների համար զանգահարել 096 233 979, 044 536 410 հեռախոսահամարով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|