|
Զեկ. ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ |
ՆԱԽԱԳԻԾ |
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
2016 թվականի N_ |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 04-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի «Աբովյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում և 8-րդ կետի 1-ին ենթակետում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|