Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 493
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:
Խնդիր → Փողոցային լուսավորություն
Համառոտ նկարագրություն` Զորավար Անդրանիկի փողոցը, հասարական կենտրոնի փողոցները և Մայակովսկու խճուղի դեռ չունեն արտաքին լուսավորության ցանց։ Վահագն Գևորգյանը խոստացել է Աբովյան քաղաքը լուսավորվի ամբողջությամբ՝ էներգաարդյունավետ լուսարձակներով։ Լուսավոր և էներգախնայող քաղաք ունենալը՝ կարևորագույն նվաճումներից է համայնքի համար: http://www.tqleds.com/index.php/shop/led-super-bright-street-light-flood-light-high-bay-light-wall-washer-light-and-solar-street-light/led-street-light-302-c-series-usa-technology.html Իրականացնել նշված փողոցներում արտաքին լուսավորության ցանցի վերականգնում։ Լուսարձակները էներգախնայող լուսադիոդներով են համեմատած ավանդական, ոչ-էներգախնայող նատրիումական լամպերի համեմատ (120-130 լյումեն/վտ)։ Լուսարձակները նաև ունեն բարձր որակ, ամերիկյան տեխնոլոգիա, երաշխիքային սպասարկում և երկարակյաց են։ Զորավար Անդրանիկի փողոցի համար տեղադրել TQ-S302C-160W լուսարձակներ։ Նաև տեղադրել մետաղական հենասյուններ, երկկողմ լուսավորության՝ յուրաքանչյուր սյան վրա մեկ լամպ։ Միաժամանակ կլուսավորվեն նաև մայթերը։ Նախատեսված են 160 վտ լույսեր, համաքաղաքային նշանակության փողոց է, դեպի Հատիսի փողոց ճանապարհի կառուցելուց հետո և նոր ճանապարհին, և Անդրանիկի փողոցում երթևեկությունն ու հետիոտները կշատանան։ Մայակովսկու խճուղու (Դարանիից մինչև գարեջրի գործարան հատված) տեղադրել TQ-S302C-120W 120 վտ լույսեր (փողոցի երկու կողմից երկու սյուններ, յուրաքանչյուր սյանը մեկ լամպ), իսկ արդեն գարեջրի գործարանից դեպի Մայակովսկի գյուղ հատվածում՝ TQ-S302C-100W 100 վտ լույսեր, այդ հատվածում արդեն միակողմ սյուններով։ Հասարակական կենտրոնի փողոցների համար կլինեն 60, 80, 90, 100 և 120 վտ տեսակի TQ-S302C լամպեր, կախված փողոցի լայնության, երթևեկության և հետիոտնի հոսքերի։ Իսկ 1-4 միկրոշրջաններում բակերի լուսավորության վերականգնման համար տեղադրել TQ-S302C-60W 60 վտ հզորության լամպեր։ Նույնպիսի մոդելի լամպեր կլինեն նաև 7-րդ և 8-րդ միկրոշրջանում՝ որտեղ ընդհանրապես չի եղել լուսավորություն։ Այդպիսով, կլուծվի գիշերային մթության խնդիրը։ Անդրանիկի և Մայակովսկու փողոցները նույնպես կարևոր փողոցներ են Աբովյանի համար, իսկ TQ-S302C փողոցային լամպերի ներկրումից, ձեռքբերումից և տեղադրումից հետո քաղաքը էլ ավելի լուսավորված կլինի, կգերազանցի խորհրդային ցուցանիշներից։ Իսկ լուսավորության ցանցը կմիացվի մայրամուտին, կանջատվի լուսաբացին։
Խնդրի հասցեն` 4 Zoravar Andranik str, Աբովյան 2204, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 18/11/2020 22:01
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Կկ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner