Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N Ք-5043) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 3-ի N 12 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Արմեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 15122016-07-0036 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող 07-043-0011-0044 կադաստրային ծածկագրով 0.0127 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Արմեն Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 17 700 (տասնյոթ հազար յոթ հարյուր) դրամ՝ որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |