Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 524
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2042
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 2042

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՏԻՍԻ 5 ՀԱՂԹԱՆԱԿԻ 40 ԱՄՅԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ, ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման,  Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խանութը կառուցված չէ, ինչպես նաև ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Արտակ-Աշոտ սահմանափակ» պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի  05-ի N Տ-658).
1. «Արտակ-Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ քաղաք Աբովյան, Հատիսի 5)  սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2006 թվականի ապրիլի 28-ի N 2122011 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի 5 հաղթանակի 40-ամյակի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 229.1 քառակուսի մետր փաստացի մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 61.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը, ինքնակամ բացված 1 դուռը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023HP2LH2):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վերահասցեավորել ՝ համայնք Աբովյան քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան թիվ 5/1։
3. «Արտակ-Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար.
2) ինքնակամ կառուցված խանութի և ինքնակամ իրականացված ձևափոխման օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 201 337 (երկու հարյուր մեկ հազար երեք հարյուր երեսունյոթ)  դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արտակ-Աշոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 24

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner