Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի հինգերորդ նստաշրջանի արտահերթ չորրորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին. 2) Աբովյան համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին. 3) 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին. 5) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 18/10 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 6) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0307-0022 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 7) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0308-0036 կադաստրային ծածկագրով 0.08 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 11/1 հասցեում գտնվող հողամասը Բենիամին Կամսարյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |