Խնդիր → Խմելու ջրամատակարարում և կեղտաջրերի հեռացում
Անվանում` Այլն
Համառոտ նկարագրություն` 6. Ջրամատակարարման գրաֆիկ– կասեք ինչու պետք է քաղաք Աբովյանի հանրապետության փողոցի բաժանորդը ունենա շուրջօրյա ջրամատակարարում, իսկ անմիջապես հարևանությամբ գտնվող, ուղղակի կողքի շենքի, բայց Բարեկամության փողոցի բաժանորդը ուղիղ կեսգիշերին ջրանջատում ունենա ըստ գրաֆիկի: Նույնիսկ եթե շուրջօրյա չէ ջրամատակարարումը, ժամը 6ին միացնելու փոխարեն կարելի է ժամը 7ից միացնել և 00:00 անջատելու փոխարեն անջատել 01:00: Թե Սովետի ժամով 00:00 կեսգիշերից հետո պետք է արթուն մարդ չլինի մեր օրերում որ մի հատ էլ ցանկանա լոգանք ընդունի?
Ով է կազմում կամ կազմել այդ գրաֆիկները? Ով է ստուգում? Ինչու չի կարելի փոխել? Իմաստը մարդկանց շենքերը ջրազրկել, իսկ մարզադաշտը շուրջօրյա ջրամատակարարելու? Մարզադաշտի փոխարեն գոնե օրական 1-2 ժամ գրաֆիկը երկարացրեք, նույնիսկ դա ահագին օգուտ կտա ժողովրդին: Գրաֆիկի մասին տեղյակ պահելը չի ազատում ճիշտ ջրամատակարարում ապահովելու պատասխանատվությունից:
Վեոլիա ջրի հետ շատ շատ խնդիրներ կան, բայց գոնե սկզբի համար այս մեկը լուծվի, շատ շնորհակալ կլինենք:
Խնդրի հասցեն` Բարեկամության փողոց, Աբովյան 2207, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 14/09/2020 00:34