Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3929
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2022 թվականի N 3929

«ԴՈՒՐՅԱՆ ՀԻԼԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով «ԴՈՒՐՅԱՆ ՀԻԼԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի N Տ-1443).
1. «ԴՈՒՐՅԱՆ ՀԻԼԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 09-ի N 09112022-07-0120 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան 4-րդ փողոց թիվ 54 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԱՐԱՄ ԱՋԱԲԽԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (333.3 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս4-րդ փողոց, 54/2, 2-րդ առանձնացվող հատվածին (333.7 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս4-րդ փողոց, 54/1, մնացորդային հատվածին (333.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս4-րդ փողոց, 54։
2. «ԴՈՒՐՅԱՆ ՀԻԼԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴՈՒՐՅԱՆ ՀԻԼԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(95.03 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 178

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner