Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Համլետ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 02-ի N Ք-3189). 1. Համլետ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 26-ի N 26042024-07-0071 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 2-րդ զանգվածի 1-ին թաղամասի թիվ 33 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 02-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 532.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-2 այգետարածք, 1-ին թաղամաս, 33/1, 462.3 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-2 այգետարածք, 1-ին թաղամաս, 33։ 2. Համլետ Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |