Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 176-Ա, դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2024 թվականի մարտի 29-ի N 01/03.1/02331-2024 գրությամբ (մուտք՝ 29.03.2024 թվականի N Պ-744) տրամադրված պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը և հիմք ընդունելով Նաիրա Սիրունյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 01-ի N Ք-2283), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Նաիրա Ռազմիկի Սիրունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի N 24082020-07-0049 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17 հասցեում գտնվող 07-058-0030-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 200.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 04-ի N 04102023-07-0026 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/2 հասցեում գտնվող 07-058-0030-0026 կադաստրային ծածկագրով 200.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-058-0030-0008 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Նաիրա Ռազմիկի Սիրունյանին։ 2. Նաիրա Սիրունյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 367 000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար) դրամ՝ ընդլայնվող հողամասի օտարման արժեքը։ 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Նաիրա Սիրունյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրա Սիրունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |