Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ   է.       
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Առինջ բնակավայրում՝ «Առինջի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (միասին այսուհետ` Կազմակերպություն)` իրենց կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան։        
2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Աբովյան համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով։   
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման կարգը` համաձայն հավելված N 1-ի:      
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
5. Հաստատել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման կարգը` համաձայն հավելված N 3-ի։   
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված N 4-ի:
7. Կազմակերպության ղեկավարը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարների հաշվարկման և գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը։   
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(196.12 Կբ)
(17.61 Կբ)
(242.86 Կբ)
(72.91 Կբ)
(1.24 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner