Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Լուսինե Ղարիբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի ապրիլի 14-ի N Ք-2027), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 05-ի N 1/փ-107 դրական եզրակացությունը Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Լուսինե Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 01-ի N 01112022-07-0084 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0052-0004) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 1/10 հասցեում գտնվող Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման (զբոսայգիներ, պուրակներ) համար նախատեսված 0.6 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հողամաս՝ գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն։ 2. Լուսինե Ղարիբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 605 000 (վեց հարյուր հինգ հազար) դրամ՝ որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Ղարիբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |