Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 451
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 163-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2023 թվականի N 163-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 8-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԱՄԻԿՈՆ ՍՄՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Մամիկոն Սմոյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 05-ի N Ք-5614), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Մամիկոն Կառլենի Սմոյանին և Արուսյակ Էդուարդի Գալուստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունվարի 10-ի N 10012022-07-0054 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի 4 հասցեում գտնվող 07-002-0010-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մարտի 13-ի N 13032023-07-0160 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի 4/1 հասցեում գտնվող 07-002-0010-0028 կադաստրային ծածկագրով 82.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0010-0012 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Մամիկոն Կառլենի Սմոյանին և Արուսյակ Էդուարդի Գալուստյանին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձիք պարտավոր են՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 560 413 (հինգ հարյուր վաթսուն հազար չորս հարյուր տասներեք) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -23

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 463

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner