Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2056
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2023 թվականի N 2056

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԳՅՈՒՂԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/15/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, իրավահարաբերության պահին գործող Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 24-Ն որոշման, հաշվի առնելով «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 02-ի N Տ-1314).
1. Համաձայնություն տալ «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի  Ձորաղբյուր 1-ին փողոցի թիվ 2/15/2 հասցեում գտնվող Հենրիկ Գրիգորյանին պատկանող տարածքի 0.4 ԿՎ հզորությամբ էլեկտրամատակարարման մալուխային գիծը նախագծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված N 82777111 (8459-ԷՄ) տեխնիկական պայմանի ուղեգծով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է 900105222278 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի ճանապարհային ոստիկանությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին:
4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(583.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 56

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner