Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն աշխատակազմին ներկայացրեց Վերին Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Գրիգորյանին՝ վերջինիս մաղթելով աշխատանքային հաջողություններ։
Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմմուտքագրվածդիմումների և գրություններիվերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –17.07.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգի նհամապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության երկու թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ անց են կացվել հուլիսի 14-ին։ Դրանք անցել են համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընթացիկ շաբաթվա ընթացքում կկատարվեն համապատասխան նշանակումները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Կոտայքի մարզի ավագանիների վերապատրաստման դասընթացների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Հուլիսի 17-19-ը համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կոտայքի մարզի 11 համայնքի ավագանիների 25 անդամի (որից 6-ը՝ համայնքի ղեկավար) վերապատրաստման դասընթաց։ Վերապատրաստումն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարի սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ «Մաստեր Սթայլս» կազմակերպության կողմից։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպիչներին, ապահովել Աբովյան համայնքի ավագանու անդամների ներկայությունը դասընթացներին։
Ընդունվեց ի կատարումն։
4. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ջրառի և էկոլոգիական թողքի չափաքանակները հաշվառելու համար առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքերի տեղադրման վերաբերյալ.
(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) - ՀՀ ջրային օրենսգրքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ (ՀՕ-316-Ն օրենք), որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ջրառի և էկոլոգիական թողքի չափաքանակները հաշվառելու համար անհրաժեշտ է տեղադրել առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքեր (հանձնարարական՝ Պ-1333, 19.06.2023թ.)։ Ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան քայլեր, ներկայացնել առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության։
(Վարչական ղեկավարներ,Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
5. Գյուղական բնակավայրերում կանգառների մաքրման և պատշաճ վիճակի պահպանման մասին.
(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերում կանգառների և հարակից տարածքների մաքրությունը, ինչպես նաև հետևել կանգառների տեխնիկական կահավորանքի ընթացիկ վիճակին։
(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։
6. Աբովյան համայնքում Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մասին.
(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Վ. Բաբաջանյան) – Աբովյան համայնքում Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումները նախապատրաստվել և կազմակերպվել էին բարձր մակարդակով։ Այդ աշխատանքներում հատկապես մեծ ներդրում ունեցավ համայնքի ղեկավարի օգնական Դ. Երեմյանը։Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Դ. Երեմյանը կարժանանա խրախուսանքի։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)–Ընդունվեց ի կատարումն։
7. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |