Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Աբովյան համայնքի զարգացմանը - Բյուջե 2024
Ընթացիկ փուլ՝
Abovyan2.jpg

Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը: Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից Աբովյան համայնքին կտրամադրվի 139 487 900 դրամ, Աբովյան համայնքի բյուջեից ևս 27 897 580 դրամ։ Ծրագրի իրականացման մասնակցային ընդհանուր բյուջեն կազմում է 167 385 480 դրամ։

Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N 191-Ա և 2024 թվականի հունվարի 16-ի N 03-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Աբովյան քաղաքի և տասը գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՔՎԵՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻ

Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում (07/03/2024-30/06/2024)
 
Ընթացքում է 15/12/2023-12/12/2024
Առաջարկների ընդունում 15/12/2023-01/02/2024
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում 01/02/2024-12/02/2024
Հրապարակված առաջարկների քվեարկություն 13/02/2024-29/02/2024
Հաղթող առաջարկների բացահայտում 29/02/2024-29/02/2024
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում 07/03/2024-30/06/2024
Հաղթած առաջարկների իրագործում 01/07/2024-01/12/2024
Գործընթացի արդյունքների ներկայացում 06/12/2024-01/03/2025
ShowTimeTable
Արդյունքներ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵՑ

1.      

  • Մուշեղ Հակոբյան - Մանկական մարզական այգի
  • Ռիմա Մուրադյան - Թենիսի կորտեր
  • Լիա Բարսեղյան – Արհեստական լճակ և հանգստյան գոտի
  • Հասմիկ Խաչատրյան - Զբաղվածության կենտրոն
  • Գոռ Հակոբյան - Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում անցկացնել ոռոգման համակարգ
  • Նվեր Հայրյան - Պտղնիի կենտրոնական ճանապարհների կանաչապատում
  • Լևոն Հայրյան - Պտղնի գյուղի մշակույթի տան վերանորոգում
  • Սամվել Հայրումյան - Այգիների բարեկարգում
  • Մարիամ Ավագյան - Երգող շատրվաններ և ժամանցի վայր

Առաջարկները համապատասխանում են Աբովյան համայնքի ավագանու  2024 թվականի հունվարի 16-ի N 03-Ա որոշմանը և Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 30-ի N 484 որոշման հավելված N 4-ով սահմանված չափանիշներին։

2.    1-ին կետով նշված ծրագրային առաջարկները ենթակա են հրապարակման համայնքի պաշտոնական կայքում և ներկայացվում են հանրային քննարկման։ 


 Այս առաջարկների օգտին կարող եք քվեարկել 13.02.2024 - 29.02.2024 ընթացքում

(583.25 Կբ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԻՍՏԻ
(909.46 Կբ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԻՍՏԻ
Առաջարկներ
Մանկական մարզական այգի   Մուշեղ Հակոբյան   09 հունվար 2024 Աբովյան քաղաքում երեխաների ակտիվ և խաղային ժամանցի կազմակերպման համար առաջարկում եմ կառուցել ժամանցի այգի, որը կտարբերվի քաղաքում առկա խաղահրապարակներից: Այգին առաջարկում եմ կահավորել որպես մանկական մարզահրապարակ, նկարների այգիների նմանությամբ: Այսպիսի այգում երեխաները ունեն մարզվելու և հետաքրքրիր մարզական, թիմային խաղեր կազմակերպելու հնարավորություն:
463 48
Սպորտ
Թենիսի կորտեր   Ռիմա Մուրադյան   11 հունվար 2024 Ներկայացնում եմ առաջարկ Աբովյան քաղաքում թենիսի կորտ կառուցելու վերաբերյալ, որը կնպաստի մեր քաղաքում ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Մեր քաղաքը ունի գեղեցիկ խաղահրապարակներ, այգիներ, հանգստի և զբոսանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծված են, կցանկանայի մեր քաղաքում ունենալ համապատասխան վայրեր, որտեղ երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց ակտիվ և խաղային ժամանցը: Առաջարկում եմ առանձնացված որևէ տարածքում կառուցել 2-3 թենիսի կորտ, որտեղ համոզված եմ ակտիվ, հետաքրքիր ժամանց կանցկացնեն Աբովյանի երիտասարդները:
4452 1276
Սպորտ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԻՃ ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՎԱՅՐ   Լիա Բարսեղյան   12 հունվար 2024 Առաջարկում եմ Աբովյան քաղաքում կառուցել արհեստական լիճ էկոլոգիապես մաքուր, կանաչապատ, ժամանցի ու հանգստի գոտի, որը իր տեսակով  կլինի մեր տարածաշրջանի համար եզակի մի նոր գեղատեսիլ վայր։ Որտեղ իրենց հանգիստը կգտնեն  և ժամանակը կանցկացնեն տարբեր սերնդի ներկայացուցիչներ։ Տարածքը ապահովված լինի հանգստի համար անհրաժեշտ պայմաններով՝ լճակով, արհեստական կենդանիներով, ծաղկազարդ կանաչապատ տարածքով, նստարաններով,  երեխաների օրը հագեցած և էլ ավելի գունավոր դարձնելու համար սպորտային ժամանցը ապահովող խաղային հրապարակով։ Կից տեղադրում եմ լուսանկարներ։
1539 415
Կանաչ համայնք և բարեկարգում
Առողջ ապրելակերպ/զբաղվածության կենտրոն   Հասմիկ Խաչատրյան   13 հունվար 2024 Տարիներ շարունակ նպատակ եմ ունեցել մեր` օրեցօր ծաղկող ու զարգացող համայնքում, ունենալ մի այնպիսի միջավայր, կենտրոն որտեղ կհամախմբվեն մարդիկ,որոնք կառաջնորդվեն բոլորը մեկի և մեկը բոլորի համար սկզբունքով, որտեղ կիշխի հարգանքից ծնված սերը միմյանց նկատմամբ։ Համախմբման նպատակն է առողջ ապրելակերպի սերմանումը բոլոր տարիքային խմբերում` սպորտի, մշակույթի միջոցով։ Այսինքն միասին ստեղծենք մի կենտրոն, որտեղ  մարդկանց հետ կաշխատեն համապատասխան մասնագետներ ԱՆՎՃԱՐ։ Այսպես կունենանք համախմբված, առողջ մտածելակերպով, ակտիվ հասարակություն։ Կարծում եմ ծրագրի նպատակն ընդարձակ է, բազմաբովանդակ և բխում է հանրային շահերից։
857 35
Համայնքային միջոցառումներ
ԳԵՂԱՇԵՆ ԵՎ ԿԱՄԱՐԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ   Գոռ Հակոբյան   25 հունվար 2024 Աբովյան համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ զարգացման ծրագիրը․ Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում անցկացնել ոռոգման համակարգ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոտայք ՋՕԸ-ից եկող ոռոգման համակարգը գտնվում է ծովի մակերևույթից 1550 մետր բարձրության վրա, իսկ Գեղաշեն բնակավայրի վարելահողերը 1600-1700 մետր բարձրության վրա և եկող ջուրը ինքնահոսով հնարավոր չէ հասցնել Գեղաշեն բնակավայր, այդ իսկ պատճառով առաջարկում եմ հիմնովին վերանորոգել Կոտայք ՋՕԸ-ից բնակավայրեր եկող հին ոռոգման համակարգը  5,5 կմ, որը դադարել էր գոյություն ունենալ դեռևս 1990-ական թվականներից։ Հարկ է նշել, որ հին ոռոգման համակարգից ամբողջովին պահպանվել են՝ էլեկտրական տրանսֆորմատորը իր սնուցող էլեկտրական լարերով, ջրահավաք ավազանը Կամարիս բնակավայրում, որը ունի որոշակի վերանորոգման անհրաժեշտություն, ինչպես նաև ՋՕԸ-ից Կամարիս եկող ջրագիծը 2,4 կմ, որը հնարավոր է օգտագործման։ Ոռոգման համակարգի վերականգման շնորհիվ չմշակվող հողատարածքները Գեղաշենում 400-500 հա, Կամարիսում 200-300 հա կդառնան մշակելի և եկամտաբեր, որից կօգտվեն Գեղաշեն բնակավայրի 900-ից ավել, Կամարիս բնակավայրի 400-ից ավել տնտեսություններ։ Կհիմնվեն ինտենսիվ պտղատու այգիներ, ջերմատներ, թութունի դաշտեր և այլն, կզարգանա գյուղատնտեսությունը։ Զարգացման ծրագրի շրջանակներում Գեղաշեն բակավայրում անհրաժեշտ կլինի կառուցել թվով 2 ջրահավաք ավազաններ, որտեղ կհավաքվեն ջրի պաշարները և կոռոգվեն վարելահողերը: Կանաչապատ տարածքների ավելացումը կնպաստի միկրոկլիմայի բարելավմանը (բնակավայրում նվազեցնելով քամու արագությունը, փոշու ներթափանցումը, ծխի և վնասակար գազերի պարունակությունը և այլն)։ Հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը՝ ոռոգման համակարգի վերականգնումը բնակավայրերի բնակիչներին կապահովի աշխատանքով, կբարձրացնի բնակչության կենսամակարդակը, որն էլ կնպաստի գործազրկության մակարդակի և արտագնա աշխատաքի նվազմանը։
5731 1877
Կանաչ համայնք և բարեկարգում
Պտղնիի կենտրոնական ճանապարհների կանաչապատում   Նվեր Հայրյան   25 հունվար 2024 Տարիներ առաջ Պտղնին կանաչապատ և հարուստ բուսականությամբ գյուղ էր, ոռոգման խնդիրների պատճառով գյուղն այսօր նման է անապատի: Որպես գյուղի բնակիչ՝ առաջարկում եմ մշակել նախագիծ բնակավայրի մուտքային և կենտրոնական ճանապարհների կանաչապատման համար. սա ոչ միայն հաճելի կլինի բնակիչներին այլև գյուղը կդարձնի գրավիչ այցելուների համար: Որպես ծառատեսակ՝ առաջւարկում եմ նախատեսել սոսիներ, բարձրահասակ, ամուր փայտով ծառեր:
120 8
Կանաչ համայնք և բարեկարգում
Պտղնի գյուղի մշակույթի տան վերանորոգում   Լևոն Հայրյան   25 հունվար 2024 Ես՝ որպես Պտղնի գյուղում բնակվող երիտասարդ շատ կցանկանայի, որ մեր գյուղում գործեր մշակույթի տուն կամ արվեստի դպրոց: Սա կնպաստի որպեսզի գյուղում զարգանա մշակութային կյանքը, և երեխաները ունենան հնարավորություն հաճախել իրենց նախընտրած խմբակներ: Նշենք, որ գյուղում առկա է շինություն, որի վերանորոգման դեպքում, այն կարող է գործել որպես մշակույթի տուն:
201 24
Մշակույթ և ժառանգություն
Այգիների բարեկարգում   Սամվել Հայրումյան   25 հունվար 2024 Առաջարկում եմ կանաչ տարածքները շարունակել բարեկարգել դեպի նախկին պիոներ պալատ և մշակույթի պալատ, ավելի մեծացնել առկա այգիները, կառուցել նաև ջրավազան-լճակ, ինչպես եղել է նախկինում
248 37
Կանաչ համայնք և բարեկարգում
Երգող շատրվաններ և ժամանցի վայր   Մարիամ Ավագյան   31 հունվար 2024 Առաջարկում եմ համայնքապետարանի դիմահայաց հատվածում որտեղ կան հնացած շատրվաններ կամ Աբովյան քաղաքի մեկ այլ հարմար վայրում կառուցել մեծ ջրավազան որի մեջ տեղադրել երգող շատրվաններ։ Նաև ավազանին մոտ տարածքում տեղադրել գետնից բխող այլ տեսակի շատրվաններ, որոնց միջով մարդիկ կարող են անցնել, ինչպես ցույց է տրված վերջին նկարներում։ Ավազանի շուրջը տեղադրել նստարաններ և բարեկարգել տարածքը։ Այս նախագծի կատարմամբ լուծում ենք մի քանի կարևոր խնդիրներ համայքի և համայնքի բնակիչների համար. 1. Տարածքում ժամանցի և հանգստի նոր գոտի 2. Օդի մաքրում և խոնավեցում այս տարածքում ամռանը 3. Զբոսաշրջություն և այլն Այս նախագծի իրականացման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ կլինի 45 000 000 դրամ։ Շատերի սիրելի վայրը կլինի հատկապես ամռան տոթ օրերին։ Երգող շատրվանների կառուցումը համայնքի բնակիչների համար շատ լավ նվեր կլինի։
2710 980
Կանաչ համայնք և բարեկարգում
  • Կարծիքներ

Ձեր կարծիքը կարևոր է

Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Ողջույն սիրելի Աբովյանցիներ ովքեր կարող են ,խնդրում եմ նպաստեք իրականանա մի ծրագիր, որ իր մեջ ունի հաշմանդամ, տարեց և անապահով խավի մարդկանց նկատմամբ ուշադրության և կյանքի որակի բարձրացման նպատակ։ ԱՌՈՂՋ ապրելակերպ։    4
Պատասխանել
Մերի Մարտիրոսյան 2 ամիս առաջ
Բարև ձեզ ուրախ եմ նախաձեռնության համար նաև կխնդրում եմ զբաղվել Արամուսի մանկապարտեզի հարցով որ մինչ օրս չի կառուցվել
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Մեկ օրում 255 քվեարկություն: Վատ չէ:
Պատասխանել
ՏՀԶՎԿ ՀԿ 3 ամիս առաջ
"Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 2-ի N  1890-ն որոշման" հղումը ցանկալի է տեղադրել գործընթացի ներկայացման տեքստում այնպես, ինչպես տեղադրված է համայնքի ավագանու որոշման հղումը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 4 ամիս առաջ
Ներկայացնում եմ առաջարկ Աբովյան քաղաքում թենիսի կորտ կառուցելու վերաբերյալ, որը կնպաստի մեր քաղաքում ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Մեր քաղաքը ունի գեղեցիկ խաղահրապարակներ, այգիներ, հանգստի և զբոսանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծված են, կցանկանայի մեր քաղաքում ունենալ համապատասխան վայրեր, որտեղ երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց ակտիվ և խաղային ժամանցը: Առաջարկում եմ առանձնացված որևէ տարածքում կառուցել 2-3 թենիսի կորտ, որտեղ համոզված եմ ակտիվ, հետաքրքիր ժամանց կանցկացնեն Աբովյանի երիտասարդները:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 4 ամիս առաջ
Ձեր առաջարկը կդրվի քվեարկության,եթե այն գրեք բաժնում
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner