Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգի 25-րդ և 30-րդ կետերը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի «Աբովյան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 04-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |