Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հետևանքով կազմակերպության գույքը՝ 3 885 418 (երեք միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար չորս հարյուր տասնութ) դրամ հաշվեկշռային արժեքով ընդգրկել Աբովյան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։ |