Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգի 25-րդ և 30-րդ կետերը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի «Աբովյան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 04-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «Նորայր Միքայելյան» բառերը փոխարինել «Ալեքսանդր Խաչատուրյան» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |