Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 339
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՍԵՎԱՆ» ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՆԿԱ-ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,  Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների և հաշվի առնելով «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց»  հիմնարկի տնօրենի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 13-ի N Տ-404), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 23-ի N 23062022-07-0040 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 5 շենքի 5/1  հասցեում գտնվող անշարժ գույքն  անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց»  հիմնարկին։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց»  հիմնարկի կողմից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner