Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «321Զ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 300 000 (երեք հարյուր հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարուս Ավետիսյանը 2009 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 22 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Մարուս Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N Ք-6579), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի մայիսի 12-ի N 2614713 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 14.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 22 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամով, օտարել Մարուս Ավետիսյանին: 2. Մարուս Ավետիսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 300 000 (երեք հարյուր հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարուս Ավետիսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարուս Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |