Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 444
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N ՀՕ-552-Ն օրենքը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝    
1. Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝    
1) հավելվածի 113-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.                
«7) Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել Ավագանու որոշումների քվեարկությանը։»։         
2) հավելվածի 113-րդ կետը լրացնել նոր 7.1 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1) Ավագանու անդամը պարտավոր է սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքում գրավոր տեղյակ պահել Ավագանուն կամ Համայնքի ղեկավարին։»։   
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner