Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հավելված 2-ի 2.6 ցանկի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Աբովյան համայնքի «Աբովյանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։ 2. Հաստատել Աբովյան համայնքի «Աբովյանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |