Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4.00324 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 31-ի N 1/փ-67 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի NԼ-661 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/661 թույլտվությունը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-013-0161-0110 կադաստրային ծածկագրով 5.0035 հեկտար մակերեսով հողամասից՝ (հիմք՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 21122021-07-0020 վկայական) 4.00324 հեկտար մակերեսով  գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման գործառնական նշանակության հողի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված 07-013-0161-0110 կադաստրային ծածկագրով 5.0035 հեկտար հողամասից 4.00324 հեկտար հողամասը (համաձայն հատակագծի):
3. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 18 /տասնութ/ տարի՝ տարեկան 1 733 904 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսուներեք հազար ինը հարյուր չորս) դրամ վարձավճարով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.54 Կբ)
(2.02 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner