Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 229-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2023 թվականի N 229-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է.      
1. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2022 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 336-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունները և լրացումները կատարելու համար՝            
1) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի 2-րդ (ծածկագիր՝ 2.1-2) կետում «քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերը փոխարինել «քաղաքաշինության և հողաշինարարության» բառերով.      
2) 6-րդ (ծածկագիր՝ 2.1-6) կետից հանել «զարգացման ծրագրերի և» բառերը.       
3) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբը լրացնել նոր 9-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ» (ծածկագիր՝ 2.1-9) կետով.        
4) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի 2-րդ (ծածկագիր՝ 2.2-2) կետում «քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերը փոխարինել «քաղաքաշինության և հողաշինարարության» բառերով.      
5) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի 3-րդ (ծածկագիր՝ 2.3-3), 4-րդ (ծածկագիր՝ 2.3-4), 5-րդ (ծածկագիր՝ 2.3-5), 6-րդ (ծածկագիր՝ 2.3-6), 7-րդ (ծածկագիր՝ 2.3-7), 8-րդ (ծածկագիր՝ 2.3-8), 9-րդ (ծածկագիր՝ 2.3-9), 21-րդ (ծածկագիր՝ 2.3-21) կետերում «քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերը փոխարինել «քաղաքաշինության և հողաշինարարության» բառերով.   
6) 16-րդ (ծածկագիր՝ 2.3-16) և 17-րդ (ծածկագիր՝ 2.3-17) կետերից հանել «զարգացման ծրագրերի և» բառերը. 
7) 24-րդ (ծածկագիր՝ 2.3-24) կետում «զարգացման ծրագրերի և գնումների» բառերը փոխարինել «ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերով.
8) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբը լրացնել նոր 25-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-25) և 26-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-26) կետերով.      
9) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի 5-րդ (ծածկագիր՝ 3.1-5), 6-րդ (ծածկագիր՝ 3.1-6), 7-րդ (ծածկագիր՝ 3.1-7), 8-րդ (ծածկագիր՝ 3.1-8), 9-րդ (ծածկագիր՝ 3.1-9), 10-րդ (ծածկագիր՝ 3.1-10) կետերում «քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերը փոխարինել «քաղաքաշինության և հողաշինարարության» բառերով.          
10) 22-րդ (ծածկագիր՝ 3.1-22) և 24-րդ (ծածկագիր՝ 3.1-24) կետերից հանել «զարգացման ծրագրերի և» բառերը.   
11) 23-րդ (ծածկագիր՝ 3.1-23) և 25-րդ (ծածկագիր՝ 3.1-25) կետերում «զարգացման ծրագրերի և գնումների» բառերը փոխարինել «ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերով.        
12) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախումբը լրացնել նոր 34-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-34), 35-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-35) և 36-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-36) կետերով.         
13) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի 13-րդ (ծածկագիր՝ 3.2-13), 14-րդ (ծածկագիր՝ 3.2-14), 15-րդ (ծածկագիր՝ 3.2-15), 16-րդ (ծածկագիր՝ 3.2-16) կետերում «քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման» բառերը փոխարինել «քաղաքաշինության և հողաշինարարության» բառերով։   
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։


Կողմ -22

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 403

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner