|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2023 թվականի N 185-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 7-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 69, 70 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Անթառամ Կոստանդյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-6817), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122022-07-0098 և N 27122022-07-0048 վկայականներ) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 14.3 և 13.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսներով թիվ 69 և թիվ 70 բնակարաններն անհատույց օտարել Անթառամ Կոստանդյանին, Սամվել և Կարեն Դալլաքյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -22 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(35.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|