|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մայիսի 2023 թվականի N 79-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4/1/1 ՇԵՆՔԻ ԹԻՎ 110 ՍԵՆՅԱԿՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2023 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2013 թվականի հուլիսի 1-ի N 01072013-07-0042 վկայական, կադաստրային ծածկագիրը՝ 07-002-0116-0216-001-110) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 110 սենյակը (12.69 քառակուսի մետր մակերեսով): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 400 000 (չորս հարյուր հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «324Բ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -22 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.54 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|