12.08.22
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներ, Ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային տոնի առթիվ: Երիտասարդությունը մարդու կյանքի ծաղկուն, երազանքներով և նպատակներով հագեցած, միևնույն ժամանակ փորձություններով լի և պատասխանատու շրջան է։ Ձեզ համար բախտորոշ այս փուլում երբեք չկորցնեք երիտասարդական ավյունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ: Գիտակցելով, որ պետության զարգացման, հասարակության առաջընթացի հիմնաքարը երիտասարդությունն է, մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում համայնքի երիտասարդների խնդիրներն ու հաջողությունները։ Սիրելի՛ երիտասարդներ,կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ՝ լինեք երջանիկ ու հաջողակ, գրանցեք ձեռքբերումներ ու հաղթանակներ կյանքի բոլոր ոլորտներում:
|
|
11.08.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Աբովյանի քաղաքապետարանը հայտարարում են` Աբովյան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ սեպտեմբերի 5-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ օգոստոսի 26-ը։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել` +37410510211:
|
|
10.08.22
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
|
Այսօր Աբովյանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ։ Ժողովին ներկայացվեց ծրագրի շրջանակներում տրամադրվելիք տեխնիկայի ցանկը, որի ձեռքբերումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, համայնքի բյուջեի եկամուտների ավելացմանը, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Որոշվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ՍՆՏԶ ծրագրի բաղադրիչ 2-ին մասնակցելու համար հաստատել «Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության ...
Մանրամասն |
|
08.08.22
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 7-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՈՒՄ
|
Աբովյանի համայնքապետարանում լսելի է քաղաքացու բարձրաձայնած խնդիրները։ Հերթական լուծումն է տրվել Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի առաջին թաղամասի բնակիչների դիմում-խնդրանքին։Վերոնշյալ տարածքում կատարվել է մոտ 300 մ մակերեսով ասֆալտապատման աշխատանք։ Աբովյան համայնքի խնդիրները մշտապես գտնվում են համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրության կենտրոնում։ Հնարավոր ամեն բան կատարվում է քաղաքացու համար բարեկարգ համայնք կառուցելու համար։
|
|
01.08.22
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2
|
Հարգելի՛ բնակիչներ՝Սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1 հասցեում (համայնքապետարանի շենք) կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին ձեր մասնակցությունն ապահովելու համար:Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:Համայնքային ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում և համայնքի Ֆեյսբուքյան էջում:Հեռ. ...
Մանրամասն |
|
29.07.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
|
1. Աբովյան համայնքի ղեկավարը հայտարարում է բաց մրցույթ համայնքի խորհրդանիշերի՝ 1) զինանշանի և դրոշի, 2) օրհներգի ստեղծման նպատակով։2. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ստեղծագործողները։3. Մրցույթի անցկացման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի օգոստոսի 19-ը։4. Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա)՝ փակ ծրարով։ Ծրարի վրա գրվում է ստեղծագործողի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և կոնտակտային տվյալը:5. Աշխատանքները գնահատվում են մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով։6. Սահմանվում է մրցանակ՝1) զինանշանի և դրոշի մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքի համար 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ,2) օրհներգի մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքի ...
Մանրամասն |
|
27.07.22
ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԿՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն ՀՈԱԿ-ում գործող խմբակների տարեվերջյան հաշվետու միջոցառումների փակումն իրականացվեց տիկնիկագործության, դհոլի և երգի խմբակների սաների մասնակցությամբ: Միջոցառումը մեկնարկեց դհոլահարների կատարումներով, որին հաջորդեց տիկնիկային ներկայացումը: Երեխաներն ընտրել էին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, մի փոքր այն ձևափոխել, ստեղծել համապատասխան տիկնիկներ և պատրաստել տիկնիկային ներկայացում: Միջոցառման ավարտին երգի խմբակի սաները հանդես եկան իրենց կատարումներով: Միջոցառման Հյուրերն էին ՝ Աբովյանի համայնքապետարանի, «Երեխաների Հատուկ ստողծագործական կենրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, երեխաների ծնողները, ընկերները:
|
|
24.07.22
BRICS+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
|
Տեղեկացնում ենք , որ 2022թ. նոյեմբերի 24-26-ը ք. Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է BRICS+ երկրների 4-րդ միջազգային քաղաքային համաժողովը։ Համաժողովին կարող են մասնակցել համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Աբովյանի համայնքապետարան մինչև ս.թ հուլիսի 25-ը ժամը 15։00-ն ներառյալ։ Հասցե՝ ք.Աբովյան , Բարեկամության հրապարակ 1, հեռ. (0222) 2-03-65, (060) 447-000։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |