Ս.թ. մայիս-հունիս ամիսներին անցկացվելու է «Ադիգեայի ատղերը» մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործության միջազգային մրցույթ-փառատոնը:
Փառատոնին կարող են մասնակցել մշակույթի կենտրոններ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ և անհատ կատարողներ:
Մրցույթ-փառատոնին կարող են դիմել 6-22 տարեկան ստեղծագործողները, ովքեր մասնակցելու են հետևյալ տարիքային խմբերում՝ 6-9տ., 10-16տ., 17-22տ.:
Ամենամյա միջազգային փառատոնի նպատակն է բացահայտել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին, ծանոթանալ տարբեր եկրների մշակութային ժառանգությանը, խթանել մասնակիցների վոկալային խորոգրաֆիկ, գործիքային կատարողականության զարգացումը:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 15-ը հայտերն ուղարկել cnkra@yandex.ru էլ. հասցեին:
Փառատոնի մանրամասները, կանոնակարգն ու հայտի ձևը կցված են: