Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2021 թվականի փետրվարի 24-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի, 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Համայնքային մայթերի հիմնանորոգում» և ««Աբովյանի N 5 մանկապարտեզ» և «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մասնաշենքերի պատուհանների և դեռների փոխարինում» ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտեր ներկայացնելու քննարկման վերաբերյալ հարցերը: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ մինչև 2021 թվականի փետրվարի 19-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել ինտերնետային կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին: