Հարգելի՛ քաղաքացիներ, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և ՀՀ Կառավարության 08․11․2018թ․ 1269-Ն որոշման պահանջների՝ ս․թ․ փետրվարի 7-ից սկսվել են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող, ինչպես նաև նախկինում հաշվառման չներկայացած արական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման աշխատանքները։ Համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ «Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ»՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում՝ ք․Աբովյան, Երևանյան 1/66։ Ստորև կցվում է նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020թ. Ապրիլի 15-Ի 513–Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: