Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հավելված 2-ի 2.6 ցանկի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «զ» կետերի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 208-Ա որոշման, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկը վերակազմակերպել և անվանափոխել Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։ 2. Հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 1-ի։ 3. Հաստատել կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 2-ի։ 4. Սահմանել, որ՝ 1) համայնքային սեփականություն հանդիսացող՝ «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տիրապետման տակ գտնվող գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, օգտագործման իրավունքով հանձնվում է Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, որպես իրավահաջորդի՝ համաձայն հավելված N 3-ի: 2) «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկի տիրապետման շենքերը, շինությունները, Հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, պատմամշակութային նշանակության ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Աբովյան համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ 5. Հաստատել «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտը՝ համաձայն հավելված N 4-ի։ 6. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել վերակազմակերպվող կազմակերպության և կանոնադրության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 3-րդ կետը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կազմակերպության գրանցման պահից։
|