Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 448
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԲԱՆՑՔՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջների, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.
1. Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 4-րդ փողոցին հարող նրբանցքն անվանակոչել՝ «2-րդ նրբանցք» (իրադրության հատակագիծը կցվում է)։
2. Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ փողոցներին հարող փողոցն անվանակոչել՝ «24-րդ փողոց» (իրադրության հատակագիծը կցվում է)։
3. Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 8-րդ փողոցից աջ գտնվող 1-ին զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «Անկախության 9-րդ փողոց»  (իրադրության հատակագիծը կցվում է)։
4. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցին հարող նրբանցքն անվանակոչել՝ «1-ին նրբանցք» (իրադրության հատակագիծը կցվում է)։
5. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցից աջ գտնվող 1-ին զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «12-րդ փողոց»  (իրադրության հատակագիծը կցվում է)։
6. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցից աջ գտնվող 2-րդ զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «13-րդ փողոց»  (իրադրության հատակագիծը կցվում է)։
7. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցից աջ գտնվող 3-րդ զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «14-րդ փողոց»  (իրադրության հատակագիծը կցվում է)։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.35 Մբ)
(14.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner