Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 251
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 26/02/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Ծառայողական օգտագործման նշումով («ԾՕՀ»)փաստաթղթերի շրջանառության և աշխատակազմի գործավարության կարգի խմբագրված տարբերակի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ղեկավարի 15.02.24թ. N 787 և 21.02.24թ. N 864 որոշումներով համապատասխանաբար հաստատվել են «ԾՕՀ» նշումով տեղեկությունների պահպանության և գործավարության իրականացման կարգը և նոր խմբագրությամբ շարադրվել է աշխատակազմի գործավարության կարգը։ Որոշումներն ի կատարումն ուղարկվել են քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներին։  

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել Աբովյան համայնքի ղեկավարի 15.02.24թ. N 787 և 21.02.24թ. N 864 որոշումների դրույթները։
(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2. Աբովյան համայնքի 2023թ. տարեկան աշխատանքային պլանի և 2023թ. բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
Համաձայն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի,  նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը ավագանու անդամներին ներկայացնել համայնքի 2023թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, որը համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82.1 հոդվածի 6-րդ մասի, ներկայացվում է տարեկան աշխատանքային պլանի հետ միաժամանակ։         
(Ա. Չոբանյան, Մ. Մելիքսեթյան, Է. Բաբայան) Համապատասխան հաշվետվությունների նախագծերն արդեն իսկ պատրաստ են ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, Մ. Մելիքսեթյան, Դ. Երեմյան)Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել համայնքի 2023 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի ներկայացումը ավագանուն և կազմակերպել հանրային քննարկումները (ժամկետ՝ 15 օր)։        
Ընդունվեց ի կատարումն։

3. Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման մասին.      
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան)
Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման մասով 2023թ. նույն ժամանակահատվածի և 2024 թ. հունվար-փետրվար ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է ցուցանիշների որոշակի վատացում՝ շուրջ 10 մլն. դրամի չափով։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ)Գործուն քայլեր իրականացնել եկամուտների հավաքագրման մասով, ապահովել այդ աշխատանքների բնականոն ընթացքը (ժամկետ՝ 15 օր)։ 
Ընդունվեց ի կատարումն։      

4.Մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման մասին.       
(Մ. Մելիքսեթյան, Է. Բաբայան) –2024թ. համար մասնակցային բյուջետավորման շրջանակներում ներկայացված առաջարկ-ծրագրերի գնահատումումից հետո, մինչև փետրվարի 29-ը ներառյալ շարունակվելու է քվեարկության փուլը, սակայն արդեն իսկ երեք ծրագիր քվեարկության արդյունքում հավաքել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի չափորոշիչներին համապատասխան ձայներ։
Քվեարկության փուլի ամփոփումից հետո կիրականացվեն հաջորդ աշխատանքներն՝ ըստ ժամանակացույցի։
(Է. Բաբայան, Մ. Մելիքսեթյան) - Ընդունվեց ի գիտություն։   

5. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)Ընթացիկ տարվա փետրվար ամսվա երկրորդ կեսին ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 70 դիմում։ 
Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 204-Ա որոշման համաձայն, մանկապարտեզների հաստիքացուցակները համալրվել էին պարուսույցների հաստիքներով։ Ներկայումս ընթանում են այդ թափուր հաստիքներն օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով  համալրելու աշխատանքները։ Ոլորտի ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ հրավիրվել է 2 խորհրդակցություն, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես այդ կազմակերպություններին, այնպես էլ մասնակցային բյուջետավորման ծրագրերի քվեարկության փուլին ակտիվ մասնակցության խնդիրները։ Աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հետ կատարվել են այցեր թիվ 4, 6 և 7 մանկապարտեզներ։  Ընթացիկ շաբաթվանից կմեկներկեն մշտադիտարկումները ոլորտի ՀՈԱԿ-ներում։         
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։

6. Գնումների գործընթացի կազմակերպման մասին.   
(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան)2024թ. փետրվարի 2-րդ կեսին ընդհանուր առմամբ իրականացվել է 8 ընթացակարգ, այդ թվում՝ 4 մրցութային և 4 ՄԱ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։     
(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) - Ընդունվեց ի գիտություն։

7.  Առևտրի, սպասարկման, գովազդի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.        
(Մ. Պողոսյան, Է. Բաբայան)Ընթացիկ տարվա փետրվար ամսվա երկրորդ կեսի  ընթացքում բարեկարգման բնագավառում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է 7 արձանագրություն, որից 2-ը՝ բարեկարգման մասով։ Կազմվել է թվով 26 հանձնարարագիր։ Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթերի իրականացման շրջանակներում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է 1 գրանցում։      
(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Շարունակաբար իրականացնել ոլորտի առջև դրված խնդիրներից բխող միջոցառումներ՝ հիմք ունենալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի հետագա կատարելագործումը։
Ընդունվեց ի կատարումն։

8. Իրավական ապահովման աշխատանքների մասին.  
(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) - 13.02.2024թ. ՎԴ/2206/05/23 – ի շրջանակներում բավարարվել է Աբովյան համայնքի հայցը։ 15.02.2024թ. ՎԴ/3842/05/23-ի շրջանակներում  կրկին Աբովյան համայնքի հայցը բավարարվել է  ( «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրն» հիմնարկը վերակազմավորման եղանակով Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գրանցելու մասին)։ Ընդհանուր առմամբ փետրվարի երկրորդ կեսին կայացել է համայնքին վերաբերելի 11 դատական նիստ։ Բացի այդ, հարուցվել է 8 վարչական վարույթ, անցկացվել է 17 վարչական վարույթի լսում, որոնց արդյունքում կայացվել է 11 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։

9. Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերում կանգառների տեխնիկական վիճակի և մաքրության վերաբերյալ.

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ)Շարունակել ուշադրության կենտրոնում պահել համայնքի բնակավայրերում տեղադրված կանգառների տեխնիկական վիճակի և մաքրության հարցը և պարբերաբար ներկայացնել զեկույցներ դրանց վիճակի մասին։
(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։

10. Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner