Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 20.03.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։ 2. Համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում չօգտագործված արձակուրդների կուտակումների հետ կապված.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 8 կազմակերպությունում առկա են անցած տարվանից մնացած/չօգտագործված արձակուդներ։ Վերջիններիս տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ՝ խնդիրը կարգավորելու համար։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների մասին.
(Ա. Ֆելիկյան, Է. Բաբայան) - Ի կատարումն 13.03.2023թ. N 3930հանձնարարականիկազմակերպության ղեկավար կազմի և աշխատակիցների կողմից մշտապես հատուկ ուշադրություն է դարձվելու մայթերի եզրաքարերի հատվածներում կուտակված աղբի մնացորդների վերացման խնդրին, ինչը կրելու է շարունակական բնույթ։
(Է. Բաբայան,Ա. Ֆելիկյան) - Ընդունվեց ի գիտություն։
4. Կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրմանմրցույթներիընթացքի վերաբերյալ.
(Դ. Զարոյան,Է. Բաբայան) – Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, այդ թվում՝ կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրման և այլն, գործընթացն իրականացվում է հաստատված գնումների պլանի համաձայն։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնել հաստատված պլանին և գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։
6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |