Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 442
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 07/08/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 07.08.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Համայնքային ծառայողների վերապատրաստման 2-րդ փուլի իրականացման նախապատրաստական աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Օգոստոսի 15-25-ը համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի 15 և այլ համայնքներից ևս 5 համայնքային ծառայողի վերապատրաստում։ Այն իրականացվել ու ՀՀ ՏԿԵՆ հաստատած չափորոշիչներով՝ «Մաստեր սթայլս» կազմակերպության կողմից։ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալներն արդեն իսկ փոխանցվել են Կոտայքի մարզպետարան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպիչներին, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ներկայությունը դասընթացներին։

Ընդունվեց ի կատարումն։

3.   Հետխորհրդային շրջանում (1990-ական թթ.) սեփականաշնորհված գույքի համար կատարված վճարումները հավաստող տեղեկանքների վերաբերյալ։

(Ջ Սարգսյան, Է. Բաբայան)–Նոտարներից ստացվում են տեղեկություններ, որ հետխորհրդային շրջանում սեփականաշնորհված գույքի համար ժամանակին կատարված վճարումների վերաբերյալ համապատասխան անդորրագրերը քաղաքացիները չեն պահպանել, դրանով իսկ խնդիրներ են առաջանում գույքի հետագա տնօրինման կամ ժառանգության ճանաչման հարցում։ Վճարումներ կատարած լինելու վերաբերյալ տեղեկանքներ չեն կարողանում տրամադրել նաև վարչական ղեկավարները, որովհետև համապատասխան փաստաթղթերը հանձնել են արխիվ։ Առաջարկվում է, որպես լուծում, նման դեպքերում քաղաքացիներին ուղղորդել «Հայաստանի ազգային արխիվ»՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար։

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով, վերջիններիս տալ հստակ ուղղորդումներ, խնդիրները կարգավորել օրենսդրության շրջանակներում։

(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

4. Քննարկվեցին նաև մանկապարտեզների գործունեության, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner