Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 312
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 191-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 4-րդ մասի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի «Աբովյան համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին» N 191-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
««ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքում 2024 թվականին սկսել մասնակցային բյուջետավորման գործընթաց։ 
2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են  բոլոր ոլորտները։
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունի համայնքի՝ 16 տարին լրացած  յուրաքանչյուր բնակիչ՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:
4. Սահմանել, որ՝
1) առաջարկ-նախագիծը պետք է վերաբերվի Աբովյան համայնքին և բխի համայնքի խնդիրներից և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից,
2) առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող պետական և համայնքային ֆինանսական միջոցների առավելագույն ընդհանուր ծավալը,
3) առաջարկ-նախագիծը չի կարող համընկնել Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի հետ,
4) առաջարկ-նախագծի իրականացումը պետք է լինի տեխնիկապես հնարավոր և իրագործելի 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում։
5. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում (ֆոնդային մասում) որպես  ֆինանսավորման մասնաբաժին նախատեսել տվյալ ծրագրի համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը:
6. Ներկայացվող յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար նախատեսվող գումարի առավելագույն չափը կարող է կազմել մինչև 167 385 480 դրամ, որից պետական ֆինանսավորման մասնաբաժին՝ 139 487 900 դրամ, համայնքի ֆինանսավորման մասնաբաժին՝ 27 897 580 դրամ։
7. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ ներառել համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում.
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՌՆԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner