Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի N 1/փ-365 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Առաքել Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 17-ի N Ք-1315), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Առաքել Առաքելյանին պատկանող (հիմք՝ 2005 թվականի փետրվարի 10-ի N 1078165 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խճուղի թիվ 1 հասցեում գտնվող 07-002-0071-0077 և 07-002-0071-0059 կադաստրային ծածկագրերից 0.04611 հեկտար մակերեսով հողամասի (հատակագիծը կցվում է) նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 2. Առաքել Առաքելյանին պատկանող (հիմք՝ 2005 թվականի փետրվարի 10-ի N 1078165 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խչուղի թիվ 1 հասցեում գտնվող 07-002-0662-0001 կադաստրային ծածկագրից 0.03642 հեկտար մակերեսով հողամասի (հատակագիծը կցվում է) նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 3. Համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0071-0077 և 07-002-0071-0059 կադաստրային ծածկագրերից 0.02164 հեկտար մակերեսով հողամասի (հատակագիծը կցվում է) նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 4. Համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0662-0001 կադաստրային ծածկագրից 0.00939 հեկտար մակերեսով հողամասի (հատակագիծը կցվում է) նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |